Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երկրում հայկական քաոս է և թուրքական կառավարում

Երկրում հայկական քաոս է և թուրքական կառավարում
17.01.2025 | 16:52

Հարիֆի պես նստել-սպասում ենք, թե երբ է թուրքը գալու երկիր, այնինչ, թուրքը վաղուց երկրի ղեկին է ու չի սպասում, թե մենք երբ գլխի կընկնենք, այլ գործում է՝ քայլ առ քայլ հաջողելով իր ծրագիրը:

Սրան զուգահեռ՝ ընդդիմության տարբեր հոսանքներ (մի կենտրոնից կառավարվող) տպավորություն են ստեղծում, թե ամեն ինչ նորմալ է, նորմալ ճգնաժամ է, նորմալ հակապետական իշխանություն է, նորմալ սպառնալիքներ են, մրցակցենք, ով ավելի ուժեղ է՝ նա էլ կհաղթի ընտրություններին: Այս ավելի ուժեղի տակ հասկանալ՝ ով ավելի հպատակված է և ավելի հնազանդ է ենթարկվում վերևից իջնող հրահանգներին:

Այնինչ, երկրում հայկական քաոս է և թուրքական կառավարում:

Փակուղին խորանում է, քանի որ «օսմանյան կայսրությունը» արդեն ՀՀ-ում է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2213

Մեկնաբանություններ